ԶԼՄ-ների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչն այսօր ՀՀ արտաքին գործերի նախարարից ակնկալում է հավաստիացում, որ լրագրողների իրավունքները և նրանց անվտանգությունը քաղաքացիական անհնազանդությունների շրջանում ապահովված կլինեն:
Ստամբուլի Աթաթուրք օդանավակայանի մուտքի մոտ քաղաքացիական հագուստով ոստիկանները անձագրի ստուգում են իրականացրել։ Ռիչարդ Դեմիրջին վտարվել է Թուրքիայից, քանի որ ստուգում իրականացնողներին ասել է՝ Ֆրանսիայի հայ է։ «Թուրքերեն ես խոսում, ինչպե՞ս թե թուրք չես»,- հարցրել են ոստիկանները Դեմիրջիին, ում այժմ արգելվում է մուտք գործել Թուրքիայի տարածք։
Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոն հայտարարել է, որ հացադուլ է հայտարարում և պահանջում ազատել Ռուսաստանի և Դոնբասի տարածքում պահվող ուկրաինացի պատանդներին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Վիտալի Բալասանյանը, որն այսօր մեկնեց ԼՂՀ, մեկ շաբաթից կվերադառնա Հայաստան և կհանդիպի «Սասնա ծռեր» խմբի տղաների հետ: Այս մասին այսօրվա ասուլիսին ասաց «Ազգային անվտանգություն կուսակցության» նախագահ Գառնիկ Իսագուլյանը:
Այս օրերին մենք բազմաթիվ նամակներ ենք ստանում քաղաքացիներից այն մասին, թե ինչ պետք է անել նման իրավիճակում:
Ռուսաստանը կարող է ռազմավարական ավիացիան վերադարձնել Սիրիա երեկ խոցված ռուսական «Մի-8» ռազմատրանսպորտային ուղղաթիռի պատճառով, գրում է «Կոմերսանտը»:
Թուրք պաշտոնյան ընդգծել է, որ Գյուլենը չի կարող ԱՄՆ-ից դուրս գալ առանց երկրի իշխանությունների թույլտվության:
Ներգաղթյալների թիվը, որոնք ժամանում են Հունաստանի կղզիներ, կրկնակի ավելացել է Թուրքիայի ռազմական հեղաշրջման փորձից հետո, գրում է Daily Mail-ը:
«Սերժ Սարգսյանի ելույթից իմ տպավորությունն այն էր, որ իշխանությունը գործելու է ռեպրեսիվ մեթոդներով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա ելույթին՝ նման տեսակետ հայտնեց «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը: Նրա խոսքով՝ նախագահի ելույթում չկար ձեռքն առաջ մեկնելու ցանկությունը, այդտեղ ավելի շատ կար դատապարտում, սպառնալիքներ և գովեստ իրավապահներին:
Թուրքիան կշարունակի պայքարի Ֆեթուլլահ Գյուլենի շարժման դեմ երկրի սահմաններից դուրս, ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն Պակիստան այցի ժամանակ, հայտնում է թուրքական TRT Haber հեռուստաալիքը:
Ադրբեջանի Կենտրոնական բանկի տրամադրության տակ գտնվող պաշտոնական արժութային պահուստների ծավալը շարունակում է նվազել, հայտնում է APA գործակալությունը:
Թուրքիայի հարավարևելյան երկու` գերազանցապես քրդաբնակ նահանգները կվերանվանվեն: Հաքքարի նահանգը կկոչվի Չոլեմերիկ, իսկ Շըրնաք նահանգը` Նուխ:
«Եվ լրագրողները, և շատ-շատերը այս գործընթացի մեջ տեսել են միայն սառցաբեկորի վերին մասը, իսկ այն տիտանական աշխատանքը, որ տարվել է բոլորի աչքից հեռու, ցավոք, շատերը չեն նկատել»,- ասաց նա՝ բարձր գնահատելով նաև գեներալ-մայոր, ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Վիտալի Բալասանյանի դերը բանակցություններում:
ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը ճանաչվածությամբ առաջ է անցնում իր հանրապետական մրցակից Դոնալդ Թրամփից 9 տոկոսային կետով, հայտնում է Reuters-ը:
Իրանը մտադիր է իր բնական գազը պահել Ադրբեջանի ստորերկրյա գազապահեստարաններում:
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հեռակա կարգով Twitter-ում բանավիճել է իր ավստրիացի գործընկերոջ` Սեբաստիան Կուրցի հետ ԵՄ-ի հետ միգրացիոն համաձայնագրից իր երկրի հնարավոր դուրս գալու վերաբերյալ, եթե Եվրամիությունը Թուրքիայի քաղաքացիներին առանց վիզայի մուտքի իրավունք չտրամադրի:
Մի քանի ամսում Քաբուլի վերահսկողության ներքո գտնվող տարածքները կրճատվել են 5 տոկոսով: Նման տվյալներ է ներկայացված ԱՄՆ դաշնային կառվարության կազմում Աֆղանստանում իրավիճակի վերահսկողության բարձրագույն մարմնի զեկույցում, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:
ԱՄՆ-ի փորձը` միջամտել ռուս-ուկրաինական հակամարտությանն ու Ղրիմը վերադարձնել Կիևին, կնշանակեր Երրորդ համաշխարհային պատերազմի սկսում:
ԱՄՆ-ում գործարկվել է նոր տակտիկական միջուկային B61-12 ռումբերի արտադրության տեխնոլոգիական նախապատրաստության փուլը: Այդ մասին ասվում է Միջուկային անվտանգության ազգային գործակալության կայքում:
Թուրքիայի տնտեսությունը պետական հեղաշրջման փորձի պատճառով կորցրել է նվազագույնը 300 միլիարդ թուրքական լիրա (շուրջ 100 միլիարդ դոլար), հայտարարել է Թուրքիայի մաքսային և առևտրի հարցերով նախարար Բյուլենթ Թուֆենքչին:
ԱՄՆ Տեխաս նահանգում 21 տարեկանից բարձր ուսանողներին թույլատրվել է զենք կրել բուհերում և քոլեջներում: Այդուհանդերձ, մարզադաշտեր և քիմիական լաբորատորիաներ նախկինի պես չի թույլատրվի մուտք գործել զենքով, նշում է korrespondent.net-ը:
Աստծու սիրուն, կթքեն մեր վրա, դուրս կբերենք բազան… Մեր ոտքերի տակ կընկնեն բազան վերադարձնելու համար: Այդ բազան նրանց փրկությունն է, հակառակ դեպքում նրանց երկու կողմից կջնջեն թուրքերն ու ադրբեջանցիները: Դրա համար էլ Հայաստանի մասին պետք չէ անհանգստանալ:
Մոսկվայի և Անկարայի հայտարարությունը «Թուրքական հոսք» նախագծի քննարկման հնարավոր վերսկսման վերաբերյալ անհանգստություն է առաջացնում Եվրամիությունում, գրում է Reuters-ը` հղում կատարելով ԵՄ-ում դիվանագիտական աղբյուրին:
Գյուլենի արտահանձնման հարցը կգնահատվի ամերիկյան արդարադատության կանոնների շրջանակներում:
Եգիպտոսի վարչապետ Շերիֆ Իսմայիլը կոչ է արել ամուսնական զույգերին սահմանափակվել երկու երեխայով` տնտեսական ճգնաժամը հաղթահարելու համար:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը կարծիք է հայտնել, որ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին գերազանցում է անցյալի լեգենդներ Դիեգո Մարադոնային և Պելեին: Հռոմի 266-րդ պապը, ում 80-ամյակը կլրանա դեկտեմբերին, արգենտինական «Սան Լորենցո» ֆուտբոլային ակումբի երկրպագուն է: 2008թ. նա դարձել է Բուենոս Այրեսի թիմի երկրպագուների ակումբի պաշտոնական անդամ:
«Այսօր երկակի պայքար կա՝ իշխանությունների դեմ և ընդդիմադրի, դրոշակակրի, առաջամարտիկի: Ու այստեղ վերադասավորումների խնդիր կա, և հիմնականում, քանի որ Հայաստանում դաշտն այնքան էլ ձևավորված չէ, ամեն ինչ պարզ կդառնա հոկտեմբերից, ընդդիմադիրների միջև պայքարը կթեժանա, և մենք որոշակիորեն կհասկանանք, թե ովքեր են այն ուժերը, որոնք կկարողանան ինչ-որ բան առաջ տանել: Ինձ համար կարևոր է, որ առաջին անգամ Հայաստանում մենք ունենք ուժեր, որ ոչ միայն բեմի վրա են կառուցված, և հիմքն այն չէ, թե մենք այն ուժն ենք, որ կկարողանա հաղթել գործող իշխանությանը, որի ավանդույթը եղել է մեզ մոտ»:
Իսրայելի խորհրդարանի` Կնեսետի Կրթության և սպորտի հանձնաժողովի նախագահ Յակով Մարգին հայտարարել է, որ հանձնաժողովը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը:
«Մարականա» մարզադաշում, որտեղ տեղի է ունենալու 2016թ. Օլիմպիական խաղերի բացման արարողությունը, պայթյուն է որոտացել:
Իրանցի տղամարդիկ սկսել են հիջաբներ կրել` այդկերպ իրենց համերաշխությունը հայտնելով իրենց կանանց և մյուս ազգականուհիներին, հայտնում է The Independent-ը: