Հայաստանը՝ ֆրանսիական ամսագրի շապիկին

Արարատ լեռան և Խոր Վիրապի վանքի տեսարանով լուսանկարը հայտնվել է ֆրանսիական հայտնի «Le Courrier de l’Atlas» ամսագրի շապիկին։

Շապիկին նաև գրված է եղել «Հայաստան՝ հավատքի և հիշողության երկիր»։

Հեղինակները Հայաստանի մասին իրենց հոդվածում ներկայացրել են երկրի քրիստոնեական ինքնությունը և անդրադարձել են նրա պատմական, մշակութային և տեսարժան վայրերին։

Հրապարակման մեջ առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Գեղարդ և Խոր Վիրապի վանքերին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, հայկական յուրահատուկ խաչքարերին, Մատենադարանին, ինչպես նաև «Կասկադ» ճարտարապետական-հուշարձանային համալիրին։

Տեսանյութեր

Լրահոս