Բաժիններ՝

Համայն Վրաց պատրիարքը սպանության փորձից հետո վերցվել է ուժեղացված հսկողության տակ

Բեռլինում գտնվող Համայն Վրաց պատրիարք Իլյա Բ-ն Վրաստանի պետական պահպանության ծառայության պահպանության հսկողության տակ է, հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեի հայտարարությանը։

Պատճառը եղել է պատրիարքի սպանության փորձի մասին տեղեկությունը։
«Ես զրուցել եմ վարչապետի հետ, քանի որ վտանգ էր սպառնում մեր երկրի կարևորագույն մարդկանցից մեկին։ Վարչապետի որոշմամբ՝ Պետական անվտանգության ծառայության ղեկավարը իր աշխատակիցների հետ ուղևորվել է Գերմանիա՝ ապահովելու պատրիարքի անվտանգությունը»,- հայտարարել է նա։

Հիշեցնենք, որ Վրաստանի գլխավոր դատախազությունը հաստատել է, որ Համայն Վրաց պատրիարք Իլյա Բ-ին փորձել են թունավորել ցիանիդով:

Վրաստանի գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել, որի համաձայն՝ ձերբակալվել Է պատրիարքության ունեցվածքի կառավարման ծառայության ղեկավար և սրբեր Հովակիմի և Աննայի բժշկական կենտրոնի տնօրեն հայր Գեորգի Մամալաձեն:
Գերատեսչության տվյալով՝ Մամալաձեն փորձել է թունավոր նյութը տեղափոխել Գերմանիա, որտեղ էլ մտադրվել էր թունավորել Իլյա 2-րդին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս