ԱՄՆ-ում Կու-կլուքս-կլանի պարագլխի սպանության մեջ մեղադրել են նրա կնոջն ու խորթ տղային
ԱՄՆ-ում Կու-կլուքս-կլան արմատական ծայրահեղ աջ կազմակերպության ղեկավար Ֆրենկ Անկոնան, որին Միսուրի գետի ափին մեռած էին գտել Բելգրադ քաղաքում, սպանվել էր: Հանցագործության կատարման մեղադրանքներ են առաջադրվել նրա կնոջն ու խորթ տղային: Այդ մասին երեկ գրել է The New York Times թերթը:
Հրատարակության տեղեկատվության համաձայն՝ Անկոնան սպանվել է ընտանեկան վեճի ընթացքում, որը նրա տանը տեղի է ունեցել փետրվարի 9-ին: Դրանից հետո նրա 44-ամյա կինը՝ Մալիսա Անկոնան, եւ խորթ որդին՝ 24-ամյա Փոլ Ջինկերսոնը, 51-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են գետի ափ, որտեղ էլ փետրվարի 11-ին այն հայտնաբերվել էր:
Իրավապահ մարմինները դիակի վրա հայտնաբերել են գլխի հրազենային վերքեր: