Bloomberg-ը տեղեկացել է Ռուսաստանի և Ֆրանսիայի միջև հնարավոր շփումների մասին
Ռուսաստանի և Ֆրանսիայի ներկայացուցիչների միջև շփումները կարող են վերսկսվել մոտ ապագայում: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ռեյթեր գործակալությունը հաղորդում է, որ երեքշաբթի օրը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դիվանագիտական խորհրդական Էմանուել Բոնն այցելել է Մոսկվա՝ ռուս պաշտոնյաների հետ հանդիպելու համար։
«Քննարկումները կարող են վերսկսվել մոտ ապագայում»,- պնդում է Bloomberg-ը։
