Մենք պատրաստ ենք թշնամու ցանկացած գործողության. Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրթիռային քաղաք այցելության ժամանակ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին հայտարարել է, որ Իրանը հաջողությամբ ամրապնդել է իր զսպող ուժը՝ արդիականացնելով իր բալիստիկ հրթիռները բոլոր տեխնիկական ասպեկտներով. հաղորդում է IRNA-ն։
«Իրանը հաջողությամբ ամրապնդել է իր զսպող ուժը՝ արդիականացնելով իր բալիստիկ հրթիռները բոլոր տեխնիկական ասպեկտներով,- նշել է Մուսավին։ -Մենք պատրաստ ենք թշնամու ցանկացած գործողության»։
Նա հավելել է, որ 12-օրյա պատերազմից հետո Իրանն իր ռազմական դոկտրինը պաշտպանականից փոխել է հարձակողականի։
«12-օրյա պատերազմից հետո մենք մեր ռազմական դոկտրինը պաշտպանականից փոխեցինք հարձակողականի՝ անհամաչափ պատերազմի և թշնամուն ջախջախիչ պատասխանի քաղաքականություն որդեգրելով»,- հայտարարել է Մուսավին։
