Համոզմունք ունենք, որ հայ պատանդներից ոմանց ազատազրկումը բխում է վարչախմբի քաղաքական շահերից․ «ՀայաՔվե»

«ՀայաՔվե»-ն հայտարարություն է տարածել՝ Բաքվում հայ պատանդների դատապարտման մասին, որում ասվում է․ «Այսօր ցավով տեղեկացանք, որ Բաքվում պահվող հայ պատանդները բռնապետ Ալիևի կարգադրությամբ դատապարվել են ցմահ և երկար տարիների ազատազրկման։

• Սա հերթական դառն ապացույցն է այն բանի, որ Ադրբեջանն իր ներկայիս վարչակազմով Հայաստանի հետ խաղաղության չի գնալու։ Հայաստանի և Ադրբեջանի բռնապետերի՝ Աբու-Դաբիում խաղաղության մրցանակ ստանալու երեկվա հանդիսության և հնչեցրած կեղծ ու շողոքորթ հայտարարությունների ֆոնին ազատազրկումների այսօրվա դատավճիռները անարգանքի ցինիկ դրսևորումներ են հայության ու քաղաքակիրթ ողջ մարդկության հանդեպ։

Փաշինյանի գլխավորած վարչախումբը հանցակից է այս հանգրվանին հասնելու հարցում, քանի որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս քաղաքացիների պատանդառումը Արցախի դավաճանական հանձնման հետևանքով է եղել։

Պատանդառումից հետո մինչև օրս վարչախումբը ոչ մի գործուն քայլ չի կատարել մեր հայրենակիցներին ազատելու ուղղությամբ։ Ավելին՝ մենք համոզմունք ունենք, որ հայ պատանդներից ոմանց ազատազրկումը բխում է վարչախմբի քաղաքական շահերից։

• «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը զորակցում է պատանդառված մեր հայրենակիցների ընտանիքներին և հայ ժողովրդին։ Մենք հավակնում ենք լուրջ ազդեցություն ունենալ Հայաստանում որոշումների կայացման վրա՝ նպաստելու մեր երկրի շուրջ բարենպաստ իրավիճակի ձևավորմանը, որպեսզի կարողանանք ազատել մեր հայրենակիցներին»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728