Բաժիններ՝

Մելանյա Թրամփը մտադիր է պահպանել Միշել Օբամայի բանջարանոցը

ԱՄՆ առաջին տիկին Մելանիա Թրամփը մտադիր է պահպանել իր նախորդի՝ Միշել Օբամայի բանջարանոցը, որը գտնվում է Սպիտակ տան այգում, գրում է Time-ը։

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի կինը հայտնի է որպես առողջ սննդի ու առողջ ապրելակերպի կողմնակից։ Որոշ ժամանակ առաջ նա հույս էր հայտնել, թե երկրի առաջին ընտանիքը հոգ կտանի իր այգու մասին։

Մելանյա Թրամփի ավագ խորհրդական Ստեֆանի Ուինսթոն Վոլկոֆը հայտարարել է, որ վերջինս, լինելով մայր և առաջին տիկին, ցանկանում է պահպանել ու զարգացնել White House Gardens-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս