ՌԴ և ՀՀ միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստը կկայանա մարտին. Վալենտինա Մատվիենկո

Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն տեղեկացրել է՝ ՌԴ և ՀՀ միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստը կկայանա մարտին: Դաշնության խորհրդի նախագահն այս մասին հայտնել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումից հետո՝ նշելով, որ միջխորհրդարանական հանձնաժողովը շատ լավ է աշխատում: Նա նաև նշել է, որ ՌԴ-ի և Հայաստանի միջև առևտրատնտեսական համագործակցությունը շատ բարձր մակարդակի է հասել` ՀՀ–ի արտաքին առևտրի շուրջ 33%–ը բաժին է ընկնում Ռուսաստանին:

«Այս տարիների ընթացքում ավելի քան 4 միլիարդ դոլարի ներդրում է կատարվել ռուսական բիզնեսի կողմից, 40 նախագիծ Հայաստանում։ Սա վկայում է, որ մենք հետագա զարգացման մեծ ծրագրեր ունենք։ Կարծում եմ` առանց խորհրդարանական երկխոսության դա չի ստացվի»,– ասել է Մատվիենկոն։

Տեսանյութեր

Լրահոս