Բաժիններ՝

Կնախընտրեի փակել Տելեգրամը, քան հրապարակել նամակագրությունների տվյալները. Դուրով

Տելեգրամի հիմնադիր Պավել Դուրովը հայտարարել է, որ մեսենջերը երբեք նամակագրությունների տվյալները չի փոխանցել երրորդ կողմերին, և որ նախագիծը ավելի շուտ կփակվի, քան ինքը նման բան կանի:

«Տելեգրամն իր ամբողջ պատմության ընթացքում երբեք նամակագրությունների տվյալների վերաբերյալ ոչ մի բայթ չի բացահայտել երրորդ կողմերին։ Եվ մենք կնախընտրեինք փակել ամբողջ նախագիծը, քան դա անել»,- գրել է Դուրովը X սոցիալական ցանցի իր էջում:

Նմանատիպ հայտարարություն Դուրովը արել է 2025 թվականի ապրիլին։ Նա պնդում էր, որ ԵՄ թվային ծառայությունների մասին օրենքի համաձայն, Տելեգրամը կբացահայտի հանցագործության մեջ կասկածվողների IP հասցեներն ու հեռախոսահամարները դատարանի որոշման առկայության դեպքում, բայց ոչ նրանց հաղորդագրությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս