«Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի հյուրը Պարույր Հայրիկյանն է

Չնայած խորհրդարանական ընտրություններում առաջադրումների ժամկետը պաշտոնապես մեկնարկել է, դեռևս որևէ քաղաքական ուժ վերջնականապես չի հրապարակել ու չի ներկայացրել իր համամասնական ցուցակը և պատգամավորի ռեյտինգային թեկնածուներին։ Անորոշությունը պահպանվում է նաև նախընտրական դաշինքների հարցում։ Օրերս Ազգային ինքնորոշում միավորում կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը հայտարարեց, որ հնարավոր է՝ դուրս գա պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի  շուրջ ձևավորվող դաշինքից, որին միանալու մասին հայտարարել էր ավելի վաղ։ Այսօր այդ և նախընտրական զարգացումներին առնչվող այլ հարցերի շուրջ կզրուցենք ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի հետ։

Տեսանյութեր

Լրահոս