![](/banners/BeFunky-design.jpg)
Մարին Լե Պենը առաջատար է Ֆրանսիայի ընտրություններում. հարցում
![](https://168.am/wp-content/uploads/2017/02/mari-le-pen.jpg)
Ֆրանսիայում նախագահական ընտրությունների առաջին փուլում ֆավորիտ է «Ազգային ճակատի» ղեկավար Մարին Լե Պենը։ Նրա օգտին քվեարկել է ֆրանսիացի ընտրողների 26%-ը։ Այդպիսին են OpinionWay ինստիտուտի հրապարակած հասարակական կարծիքի հարցման արդյունքները։
Սակայն նա կարող է պարտվել երկրորդ փուլում բարձր հավանականությամբ։ Վճռորոշ փուլում նա կկարողանա հավաքել ձայների 40%-ից ոչ ավելին։
Առաջատարների առաջին եռյակում են Ֆրանսիայի էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնը ու հանրապետական Ֆրանսուա Ֆիյոնը։
Ֆրանսիայում նախագահական ընտրությունների առաջին փուլը կկայանա ապրիլի 23-ին, երկրորդը՝ մայիսի 7-ին։