Բացահայտվել է Ռուսաստանի «ամենասարսափելի զենքը»

Ռուսաստանը տիրապետում է ամենասարսափելի և հզոր զենքերին, որը կարող է պաշտպանել երկիրը միջուկային բախման դեպքում։ Այս մասին «Царьград» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի ռազմական մեկնաբան Վիկտոր Բարանեցը։

«Մենք դեռ միջուկային զենք չենք օգտագործել, ընդամենը փորձարկեցինք «Օրեշնիկ» հրթիռը՝ առանց միջուկային մարտագլխիկի։ Իսկ Դուք տեսեք, թե ինչ խուճապ է առ այսօր տիրում Պենտագոնում։ Եվ մենք ունենք նաև «Տոպոլ» հրթիռներ, «Յարս» հրթիռներ, «Ավանգարդ» հրթիռներ, «Բուրևեստնիկ» հրթիռներ և, վերջապես, «Պոսեյդոն» հրթիռներ, որոնցից նրանք այդքան վախենում են»,- ասել է Բարանեցը։

Նրա խոսքով, եթե Ռուսաստանը ԱՄՆ-ի դեմ օգտագործի միջուկային շարժիչով «Պոսեյդոն» ստորջրյա սարքը, «ամբողջ ափամերձ գիծը կանցնի ջրի տակ»։

Տեսանյութեր

Լրահոս