ՀՀԿ-ն սկսել է ընտրակաշառքի համար ցուցակագրել մարդկանց. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Նախընտրական քարոզարշավը դեռ չմեկնարկած՝ իշխող կուսակցությունը սկսել է իր լծակները գործի դնել։ Քանի որ այս ընտրություններում էական ազդեցություն է ունենալու ընտրակաշառքը, և որոշ պնդումների համաձայն, գումարային բարձր սանդղակ է սահմանվել, ուստի ՀՀԿ-ն սկսել է մյուսներից մեկ քայլ առաջ գործել։

Մեր տեղեկություններով, ՀՀԿ-ն սկսել է ընտրակաշառքի համար ցուցակագրել մարդկանց։ Այս առնչությամբ Երևանի որոշ համայնքներից արդեն ահազանգեր կան։ Ի դեպ, որոշ քաղաքացիներ «խորամանկության» են դիմում՝ փորձում են օգտվել և՛ ՀՀԿ-ի, և՛ մյուսների կաշառքներից, չնայած նաև հայտարարում են, թե ընտրակաշառք ստանալուց հետո էլ մտադիր են իրենց նախընտրած ուժին ձայն տալու»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728