Ինչպես 25 տարի առաջ մենք կարողացանք պատվով լուծել խնդիրը, այնպես էլ անելու ենք այսօր՝ խաղաղ պայքարում, հանուն Հայաստանի և Արցախի անվտանգության, հանուն Հայաստանի և Արցախի զարգացման, հանուն մեր ժողովրդի բարեկեցության։
Սյունիքի նախկին մարզպետ եւ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահե Հակոբյանը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախկին տնօրեն Մաքսիմ Հակոբյանի որդին, այս խորհրդարանական ընտրություններին չի մասնակցում:
«Այդպես էլ Հանրապետական կուսակցությունը չլքած Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր) որդի Դավիթ Սեդրակյանը թերեւս ինչ–ինչ հաշվարկների ու ճնշումների արդյունքում հրաժարվեց «Ծառուկյան» դաշինքով առաջադրվելու մտքից, այն դեպքում, երբ «Փաստի» տեղեկություններով, նա ամեն տեղ արդեն հայտարարել էր, որ առաջադրվելու է հենց ադ դաշինքով:
Նյու Յորքի Christie’s աճուրդում վաճառվել է սեղանի լամպ, որն ստեղծվել է ավելի քան հարյուր տարի առաջ: Գնորդը, որը չի ցանկացել հայտնել անունը, դրա համար վճարել է 2,8 միլիոն դոլար:
Այսօր ավարտվում է ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում ցուցակների ներկայացման ժամկետը, և մինչև օրվա վերջ ընտրություններին մասնակցել պատրաստվող բոլոր ուժերը կհրապարակեն դրանք։ Մի մասը վերջին օրերին արդեն հրապարակել է դրանք։ Այսպիսով, հասարակությանը ներկայացվելու են հարյուրավոր հին և նոր անուններ, որոնք ընտրություններից հետո դառնալու են երկրում կարևորագույն որոշումներ կայացնողները։
Վալենտինի օրվան ընդառաջ գիտնականները բացահայտել են մի հորմոն, որը կարող է ակտիվացնել ուղեղում սեքսի և ռոմանտիկ զգացողությունների համար պատասխանատու հատվածները:
ԱՄՆ-ի երկրաֆիզիկական ընկերությունը ցուցադրել է ձեւավորվող եղանակային ռումբի՝ Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային մասում հուժկու փոթորկի ծագման տեսագրությունը:
«Հարցն այն է, որ ցանկացած հակամարտություն և դրա կարգավորումը լինելու է կոմպրոմիսային և այն, ինչ Մոսկվան է առաջարկում, եկեք անկեղծ լինենք, ձեռնտու չէ ո՛չ Երևանին, ո՛չ Բաքվին ընդհանուր առմամբ, քանի որ այդ առաջարկը ներառում է երկուստեք կոմպրոմիս, դա նորություն չէ։ Սա պետք է հասկանալ»:
Ստամբուլի Օրթաքյոյ թաղամասում Նոր տարվա գիշերը տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր ձերբակալություններ են տեղի ունեցել:
Անկարայի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի բաժինը Անկարայի հանրապետական դատախազության պահանջով Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի սպանության կազմակերպմանը մասնակցություն ունենալու կասկածով ևս մեկ անձ է ձերբակալել:
«Լապշինի դեպքի էությունը, նպատակը վախի մթնոլորտ ստեղծելն էր այն օտարերկրացիների մոտ, որոնք ցանկանում են Արցախ այցելել, իսկ Արցախի ՄԻՊ-ը գտնվում է Եվրախորհրդարանում, ավելին, ներկայացնում է Ադրբեջանի ռազմական հանցագործությունները՝ միևնույն ժամանակ փաստելով, որ ադրբեջանական կողմի պնդումները հիմնազուրկ են»,- ասաց Պետո Դեմիրճյանը։
«Հարկային նոր պայմանագիրը հնարավորություն կտա գործընկերության ընդլայնման մասին Վաշինգտոնի եւ Երեւանի հայտարարություններին բովանդակություն հաղորդել», – հայտարարել է Րաֆֆի Համբարյանը:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, փետրվարի 15-ին Վատիկանում կայացած ավանդական ընդհանուր ունկնդրության ընթացքում դիմելով հավատացյալներին, հորդորել է պահպանել հավատի միասնությունը, ինչպես նաեւ քրիստոնեական հոգեւոր եւ մշակութային ավանդույթները Եվրոպայում:
«Մենք ինչ անենք, պետք է խելացի անենք, տարածաշրջանը, հարևանությունը, տրանսպորտային լոգիստիկան, ամեն ինչը պարտադրում է, որպեսզի լինենք խելացի և կիրթ: Այդ իսկ պատճառով մեր հիմնական կապիտալը մարդն է և նա պետք է լինի գրագետ, խելոք, հաշվարկելու ունակություն ունեցող»,- ասաց Կարեն Կարապետյանը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամային մեղադրել է նրանում, որ նա թույլ է տվել Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումը։
Կորել է իրականության և քաղաքական դաշտի կապը։ Բլինդաժն ու ամբիոնը անպայման որոշակի տրամաբանության մեջ պետք է լինեն։ Սահմանային լարվածությունը, միջադեպերը մեր քաղաքական դաշտի օրակարգում չկան։ Զոհը կամ վիրավորը միայն ընթացիկ լրահոսի մեջ են։
«Եթե ցանկացած կառույց ուզում է հաջողակ լինել, պետք է համապատասխանի շուկայի տենդենցներին: Այսօր ՏՏ ոլորտը տարեկան նվազագույնը 2000 որակյալ մասնագետի պահանջարկ ունի, և պետք է կանոնավոր աշխատել բիզնես-համալսարան կապն ակտիվացնելու, առկա պահանջարկը բավարարելու ուղղությամբ», – ասել է վարչապետը:
Այսօր ԱԻՄ նախագահությունը ուղերձ է հղել «ԵԼՔ» դաշինքին՝ ցանկություն հայտնելով ընդգրկվել դաշինքի կազմում: Հաշվի առնելով ժամանակի սղությունը պայմանավորված այն հանգամանքով, որ 2017թվականի փետրվարի 16-ը սահմանված է որպես վերջնաժամկետ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ցուցակների ներկայացման համար, գոյություն ունեն մի շարք տեխնիկական խոչընդոտներ, որոնք անհնար են դարձնում դաշինքային փոխհարաբերությունների ձևավորումը և դաշինքի կազմում նոր ուժի ընդգրկումը:
Amnesty İnternational-ի հայտարարությունը Ալեքսանդր Լապշինի գործով երկակի ստանդարտների այլասերված օրինակ է, ադրբեջանական Trend գործակալության հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը։
«Ինձ համար անակնկալ չէ, որ «Հանրապետական» կուսակցության ցուցակում չեմ: Կուսակցության ցուցակում չեմ կարող հայտնվել, որովհետև կա սահմանափակում, որին ես չեմ բավարարում: Եթե մեր ընտրողը հավատա մեզ, մեր նախընտրական ծրագրին, որը ներկայացնելու ենք հանրությանը, մեր այն տեսլականին, թե ինչ ենք ուզում անել, ինչպես ենք տեսնում մեր երկրի զարգացումը, և այդ իրավունքը «Հանրապետական»-ը ձեռք բերի, որպեսզի ինքը ձևավորի կառավարություն, կարծում եմ, որ «Հանրապետական»-ն այսօրվա կառավարության գործող թիմին շարունակելու հնարավորություն կտա»:
«Հարավային գազային միջանցքը» ռազմավարական նախաձեռնություն է, որը կոչված է ապահովել Կասպյան գազային ռեսուրսների տարանցումը եվրոպական շուկաներ։ Այս մասին Caspian Energy News-ին տված հարցազրույցում հայտարարել է Եվրահանձնաժողովի՝ էներգետիկ հարցերով փոխնախագահ Մարոշ Շեֆչովիչը։
Փետրվարի 21-ից 22-ը Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հրավերով պաշտոնական այց կկատարի Ռուսաստանի Դաշնություն:
Փետրվարի 27-ին Հոլանդիայի հայերը բողոքի ակցիա կանցկացնեն Ադրբեջանի դեսպանատան մոտ՝ ընդդեմ Ստեփանակերտի և Երևանի դեմ ագրեսիայի, հայտնում է Rusarminfo-ն։
Եվրախորհրդարանը հավանություն է արժանացրել Կանադայի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին ԵՄ-ի և Կանադայի միջև համաձայնագրին (CETA), ասվում է գերատեսչության կայքում։
Բելառուսից Ադրբեջան արտահանձնված բլոգեր Ալեքսանդր Լապշինի կինը` Եկատերինան, ահազանգում է, որ իր ամուսնուն չեն տրամադրում անհրաժեշտ իրավաբանական աջակցություն, իսկ նշանակված հանրային պաշտպանն ամենևին հավատ չի ներշնչում:
Եպիսկոպոսը հայտնել է, որ թեպետ հրաժարվել է կրոնական ժողովի նախագահի պաշտոնից, սակայն շարունակում է մնալ դրա անդամ: Նաև «Հովակիմ 1461» հիմնադրամի անդամ է, թեպետ դրա նախագահությունից ևս հրաժարվել է:
Ամերիկյան New York Times թերթի լրագրող Ջեյքոբ Բեռնշտայնը ներողություն է խնդրել ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփից, ում «մարմնավաճառ» էր անվանել։
«Բանակցային գործընթացն ընտրություններից վեր է»,- այս մասին այսօր լրագրողների հետ կարճ զրույցում ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե ընտրական գործընթացն ինչ-որ կերպ կարո՞ղ է անդրադառնալ բանակցային գործընթացի վրա, խոչընդոտելով այն։
«Մենք թշնամի ներսում չունենք, բոլորի հետ էլ համագործակցում ենք, բոլորի հետ էլ նորմալ հարաբերություններ ունենք։ Իհարկե, երբեմն զայրանում ենք, հատկապես, երբ որ պոպուլիստական, անիրատեսական, զուտ ընտրություններին ձայն շահելու համար հայտարարություններ են արվում, և այլն, բայց մենք որևէ մեկի հետ խնդիր չունենք, մենք աշխատել ենք և՛ ընդդիմության մեջ, և՛ իշխանության մաս ենք եղել տարբեր փուլերում»։
Արգենտինայի խորհրդարան է ներկայացվել օրինագիծ, որը քրեականացնում է մարդկության դեմ գործած հանցագործությունների հերքումը, այդ թվում՝ 1915թ. Հայոց ցեղասպանությունը։