Կարևոր լուր ԳԹԿ-ից՝ անգլերեն քննություն հանձնած դիմորդների համար

Գնահատման, թեստավորման կենտրոնից հայտնում են․ «Ի գիտություն հունվարի 31-ին Անգլերեն առարկայի միասնական քննությանը մասնակցած դիմոդների`

Հունվարի 31-ին Անգլերեն առարկայի միասնական քննությանը մասնակցած դիմոդները հայտագրվելու համար պետք է մուտք գործեն dimord.am կայքի իրենց անձնական էջ և սեղմեն «Վերահանձնել» կոճակը։ Դրանից հետո դիմորդի էլեկտրոնային հասցեին կուղարկվի վերահանձնմանը մասնակցելու հաստատումը։

Քննությունից 3 օր առաջ դիմորդին կուղարկվի անցաթուղթը, որտեղ նշված կլինեն քննության վայրը և ժամը։

Տեղեկացնում ենք, որ նախկինում ներկայացված դիմորդի բոլոր տվյալները պահպանված են համակարգում, և դրանք կրկնակի ներկայացնելու անհրաժեշտություն չկա։

Մրցույթին կմասնակցի քննությունների առավել բարձր միավորը։

Ուշադրություն․

Հայտագրման գործընթացը կսկսվի փետրվարի 8-ին, ժամը 12:00-ին և կավարտվի փետրվարի 12-ին, ժամը 23:00-ին»:

Տեսանյութեր

Լրահոս