Համայն Վրաց պատրիարք Իլյա Երկրորդը, որին երկուշաբթի օրը վիրահատել են Բեռլինում, հայրենիք կվերադառնա փետրվարի 20-ին, ասել է Վրաստանի պատրիարքարանի հիմնադրամի ղեկավար Լաշա Ժվանիան «Ռուսթավի-2» հեռուստաընկերության եթերում։
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Այսօր լինելու է մեր նախընտրական ծրագրերի և առաջիկա քայլերի ներկայացումը։ Այստեղ են մեր պատգամավորության թեկնածուները, ակտիվը, ռեյտինգային ցուցակի մասնակիցները։ Ամենաուշը մեկ ժամ հետո ամեն ինչ կիմանաք։ ԲՀԿ ղեկավարը գալու է»։
Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը քիչ առաջ հայտարարեց, որ ռեյտինգային ըտրակարգով առաջադրվելու է Արարատի մարզում։ Հարցին` իսկ որտե՞ղ է ձեր հայրը` Հովիկ Աբրահամյանը, նա պատասխանեց` իսկ ինչո՞ւ պետք է էստեղ լինի։
Ինտերպոլի վրացական բյուրոյի աշխատակիցը հրազենային վնասվածք է ստացել Թբիլիսիի կենտրոնում:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը նշեց, որ իրենք առաջիկա ընտրություններին մասնակցելու են որպես մեկ կուսակցություն:
ՀԱԿ կուսակցության անդամ Լևոն Զուրաբյանը քիչ առաջ ասուլիսում հայտարարեց, որ ՀԱԿ-ՀԺԿ նախընտրական շտաբը ղեկավարելու է ինքը, իսկ ՀԺԿ-ից շտաբի աշխատանքները համակարգելու է Ստեփան Մինասյանը:
Փարիզում ոստիկանները արցունքաբեր գազ են կիրառել զանգվածային բողոքի ակցիաների մասնակիցների դեմ, որոնք հանդես են գալիս աֆրիկացի ներգաղթյալների նկատմամբ իրավապահների կոշտ վերաբերմունքի դեմ։
Քիչ առաջ Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի ցուցակը բաղկացած է 141 անձից: Նա հրապարակեց 22-ի անունները: Նրանք են՝
ՌԴ պաշտպանության նախարարությունը պատրաստ է վերականգնել համագործակցությունը Պենտագոնի հետ, սակայն Ռուսաստանի նկատմամբ ուժի դիրքերից երկխոսություն հաստատելու փորձերը անհեռանկարային են, այսօր հայտարարել է ՌԴ ռազմական գերատեսչության ղեկավար Սերգեյ Շոյգուն։
Տեղեկացնենք նաև, որ ի տարբերություն լրատվամիջոցներում շրջանառվող լուրերի, «Երրորդ Հանրապետություն» կուսակցության նախագահ Վիկտոր Դալլաքյանը չի պատրաստվում աղմկահարույց բացահայտումներ անել:
Անկարայի ոստիկանությունը փետրվարի 15-ին ևս մեկ կասկածյալի է ձերբակալել Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության գործով, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը՝ վկայակոչելով Թուրքիայի պետական լրատվական գործակալությանը։
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը փետրվարի 16-ին Բոննում կհանդիպի ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ և կքննարկի Ուկրաինայում իրավիճակը, ինչպես նաև ԴԱԻՇ-ի դեմ պայքարը, հայտնում է Interfax-ը՝ վկայակոչելով Պետդեպի ներկայացուցչին։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտյերեշը հայտարարել է, որ այլընտրանք իսրայելա-պաղեստինյան հակամարտության լուծմանը «Երկու պետություն երկու ժողովրդի համար» սկզբունքի հիման վրա, չկա։
Այսօր կառավարության նիստի վերջում վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության անդամներին և գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարեց պատրաստվել շաբաթ օրվա իրենց հանդիպմանը:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խոստացել է ուսումնասիրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խնդրանքը՝ սահմանափակել շինարարությունը օկուպացված պաղեստինյան տարածքներում, գրում է Нaaretz պարբերականը։
Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Ջոզեֆ Դանֆորդին։
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը ներկայացրեց նախագիծը: Ըստ այդմ` Երևանի ավագանու լիազորությունների ժամկետն ավարտվում է և նոր ընտրությունների նշանակումը բխում է ՀՀ ընտրական օրենսգրքի 127-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջից:
Փետրվարի 16-ին Ռուսաստանի և ԱՄՆ-ի գլխավոր շտաբների ղեկավարներ Վալերի Գերասիմովը և Ջոզեֆ Դանֆորդը կհանդիպեն Բաքվում, հայտնում է Պենտագոնի մամուլի ծառայությունը։
Ինչպես երեկ տեղեկացրել էինք, Մ-4 ավտոճանապարհի (դաշնային) 1142 կմ-ին (Կուշևսկու շրջան, Կրասնոդարի երկրամաս) տեղի էր ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար։ Մոսկվա-Երևան երթուղին իրականացնող Setra մակնիշի АМ 97 РМ 999 պետհամարանիշով ավտոբուսը տեղի ժամանակով ժամը 15:30-ի սահմաններում բախվել էր Ռոստովի մարզից MAN մակնիշի М613АН161 պետհամարանիշով բեռնատար ավտոմեքենային:
Պենտագոնը դիտարկում է Սիրիա ցամաքային զորքեր մտցնելու հնարավորությունը, հայտնում է CNN-ը։
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարը այսօր հայտարարել է, որ Սիրիայի Էլ-Բաբ քաղաքում թուրքական բանակի գործողությունը ավարտված է, հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը։
Ադրբեջանական լրատվամիջոցները փետրվարի 10-ին հրապարակել էին Ադրբեջանում Հունաստանի դեսպան Դիմիտրիոս Ցոունգասի խոսքն այն մասին, թե իբր «Հունաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում աջակցում է Ադրբեջանի դիրքորոշմանը»:
Գերմանիայի Սահմանադրական դատարանը մերժել է թուրք փաստաբան Ռամազան Աքբաշի ներկայացրած դիմումը, որով վերջինս պահանջում էր չեղյալ համարել Հայոց ցեղասպանությունը ճանաչող Բունդեսթագի որոշումը:
ԱԺ պատգամավոր Ռուբեն Գեւորգյանը, ԲՀԿ-ից դուրս գալով, հայտարարել էր, թե այդ կուսակցության պատերն իրենը չեն: «ՀՀԿ-ն իմ նախկին կուսակցությունն է եղել, ինձ համար հոգեհարազատ է կուսակցության գաղափարախոսությունը»,- ասել էր նա` մեկնաբանելով ԲՀԿ-ից ՀՀԿ անցումը: Նա, հավանաբար, մոռացել էր, որ ընդամենը երկու տարի առաջ` 2015թ. փետրվարին միանգամայն այլ հավաստիացումներ էր տվել:
Ամերիկյան հատուկ ծառայությունները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից թաքցրել են կոնֆիդենցիալ հետախուզական տվյալներ՝ ելնելով մտավախություններից, որ դրանք կարող են հայտնվել մամուլում, հայտնում է The Wall Street Journal-ը։
«Այն այլեւս հանդես չի գալիս իր աջակիցներին դեպի Իրաք ու Սիրիա հրավիրելու կոչերով։ Կոչ է անում մնալ տեղերում, եւ հարձակումներ իրականացնել հենց իրենց երկրներում»,- ասում է նա։
Մալայզիայում մահացած Կիմ Չեն Նամի՝ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի ավագ եղբոր հերձման արդյունքների փորձաքննությունը կարող է երկար ժամանակ պահանջել: Այս մասին գրում է «Չժունգո բաո» թերթը՝ վկայակոչելով ոստիկանության աղբյուրներ:
«Սերժ Սարգսյանը որոշել է, որ երկուսն էլ կարեւոր առաքելություն ունեն ԱԺ-ում։ Մեր տեղեկություններով՝ երկուսն էլ համարվում են Սերժ Սարգսյանի հավատարիմներ, ուստի մնալու են ԱԺ-ում իշխանության ձեւավորման, հաստատման փուլում եւ ամենակարեւորը 2018-ի ապրիլին իշխանության անցման շրջանում»:
Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը ծանր կացության մեջ է հայտնվել: Երբ ՀՀԿ վերնախավը որոշեց, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը Արարատի մարզում ռեյտինգային ցուցակով կառաջադրվի պատգամավորության թեկնածու, բոլորին թվաց, թե այս քայլն արվում է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի և ընդդիմության ձայներն իրենցով անելու համար: Եվ երևի իրենք էլ էին այդպես մտածում:
Վանաձորի ավագանու ընտրություններին մասնակցած «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ Արկադի Փելեշյանին ԱԺ ընտրություններից հետո առաջարկվել է Վանաձորի փոխքաղաքապետի պաշտոնը, եթե ըստ արժանվույն աշխատի ՀՀԿ-ի համար։