Բաժիններ՝

Թրամփը սոցցանցերի հարցերով խորհրդականի է որոնում. CNN

Այս շաբաթ ԱՄՆ նախագահի վարչակազմը թիմի կվարձի Twitter-ում, Facebook-ում և Instagram-ում Թրամփի հրապարակումների վրա աշխատելու համար։

Ներկայումս, ըստ հեռուստաալիքի, Թրամփը ընդամենը մեկ աշխատակից ունի, որը զբաղվում է սոցցանցերով՝ 40-ամյա Դեն Սկավինոն, որը ավելի վաղ զբաղեցրել է կառավարչի պաշտոնը Թրամփի Ազգային գոլֆ-ակումբում և միլիարդատիրոջ մտերիմն էր երկար տարիներ։

Նա հրապարակում է այն, ինչ իրեն թելադրում է Թրամփը։
Բացի այդ՝ Սպիտակ տունը որոնում է թեկնածուի հեռահաղորդակցության նոր տնօրենի պաշտոնի համար, որի պարտականությունները ներկայումս կատարում է Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը։

Նշենք, որ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի թիմում, որը զբաղվում էր սոցցանցերով, եղել է 20 մարդ։ Թիմը ղեկավարում էր Ջեյսոն Գոլդմանը՝ Twitter-ի նախկին փոխնախագահն արտադրանքների մշակման հարցերով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս