Ի՞նչ է խնդրել Սեյրան Օհանյանը Գագիկ Ծառուկյանից. «Փաստ»

«Փաստ» թերթին որոշ մանրամասներ են հասել Օհանյան-Ծառուկյան համագործակցության չկայացման պատճառների առթիվ: Ինչպես հատնի է՝ «Երրորդ հանրապետություն» կուսակցության նախագահ Վիկտոր Դալլաքյանը երեկ հրավիրած ասուլիսում ասաց, որ ինքն է կազմակերպել Սեյրան Օհանյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումները:

«Գագիկ Ծառուկյանի հետ իմ հանդիպումների ընթացքում նկատել եմ ցանկություն՝ համագործակցել Սեյրան Օհանյանի շուրջ համախմբված որոշակի կուսակցությունների հետ, բայց կոնկրետ պարոն Ծառուկյանին ներկայացվել են անիրականանալի առաջարկություններ, նաև որոշակի ամբիոցիոզ առաջարկներ և նման պայմաններում պարոն Ծառուկյանի կողմից համապատասխան ընկալում տեղի չի ունեցել»,- ասել է Դալլաքյանը:

«Փաստի» տեղեկություններով՝ Սեյրան Օհանյանը Գագիկ Ծառուկյանից խնդրել է, որ Օհանյան-Ծառուկյան դաշինքի նախընտրական ցուցակը կազմվի 50-50 համամասնությամբ՝ կեսը լինեն Օհանյանի կողմնակիցները, ինչը Ծառուկյանը չի կարողացել ընդունել՝ հիմնավորելով, որ «Ծառուկյան» դաշինքն ու «Օհանյան» դաշինքը քաշային տարբեր կատեգորիաներ ունեն»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս