Բաժիններ՝

Մակրոնը Փարիզում ընդունել է Կոշտային և ֆոն դեր Լայենին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ելիսեյան պալատում ընդունել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտային: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

Քննարկման օրակարգում են եղել առաջիկա օրերին ԵՄ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը, ռուս-ուկրաինական հակամարտությունը և Ուկրաինային շարունակական աջակցությունը, ինչպես նաև Եվրոպայի անվտանգության և պաշտպանունակության հետ կապված մտահոգությունները:

ԵՄ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը նախատեսված է փետրվարի 12-ին: Հանդիպմանը կքննարկվեն ԵՄ մրցունակության բարձրացումը, ԵՄ միասնական շուկայի ապագան և երկարաժամկետ ռազմավարական նպատակները: Ոչ պաշտոնական հանդիպմանը կմասնակցեն նաև Իտալիայի նախկին վարչապետներ Մարիո Դրագին և Էնրիկո Լետան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728