Ամերիկյան խոշոր իրավաբանական ընկերության ղեկավարը հրաժարական է տվել Էփշտեյնի փաստաղթղերի պատճառով
Ամերիկյան խոշորագույն Paul Weiss իրավաբանական ընկերության ղեկավար Բրեդ Կարպը հրաժարական է տվել այն բանից հետո, երբ նրա և հայտնի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի միջև նամակագրությունը բացահայտվել է վերջինի գործով հրապարակված փաստաթղթերում։
«Վերջին հրապարակումները շեղող հանգամանք են ստեղծել և ուշադրությունը հրավիրել են ինձ վրա, ինչը չի համապատասխանում ընկերության շահերին»,- Կարպի խոսքերը մեջբերում է ընկերության մամուլի ծառայությունը:
Կարպն իր ամբողջ 40-ամյա կարիերան անցկացրել է ընկերությունում՝ ստանձնելով դրա կառավարումը 2008 թվականին, ասվում է հայտարարության մեջ։
