Սամվել Բալասանյանը խիստ նեղսրտել է. «Չորրորդ իշխանություն»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը խիստ նեղսրտել է այն բանից հետո, երբ նրա որդուն հնարավոր չի եղել ընդգրկել ՀՀԿ ռեյտինգային ցուցակում և դարձնել պատգամավոր։

Ինչպես տեղեկացրին մեր աղբյուրները, ՀՀԿ-ում չեն համաձայնվել այդ քայլին՝ ասելով, որ նրանք այլ անցողիկ թեկնածուներ ունեն, օրինակ՝ Մարտուն Գրիգորյանը, Ֆելիքս Ցոլակյանը, և այս դեպքում չեն երաշխավորում կրտսեր Բալասանյանը ընտրվի։

Այսքանից հետո չի բացառվում, որ Բալասանյանների ընտանիքն առաջիկա ընտրություններում գերադասի չխառնվել քաղաքական թոհուբոհին, առավել ևս, երբ այնտեղ պայքարելու են իրենց երկու հակառակորդները՝ Վարդան Ղուկասյանը՝ ԲՀԿ ցուցակով, և Մարտուն Գրիգորյանը՝ ՀՀԿ ցուցակով»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս