ԱԱՄՆ-ը և ՌԴ-ն համաձայնել են վերսկսել բարձր մակարդակի ռազմական երկխոսությունը
Աբու Դաբիում կայացած բանակցությունների ընթացքում Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները համաձայնության են եկել վերսկսել բարձր մակարդակի ռազմական երկխոսությունը. ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը, այս մասին փետրվարի 5-ին հայտնել է ԱՄՆ Եվրոպական հրամանատարությունը (EUCOM):Հայտարարության մեջ նշվում է, որ այս երկխոսությունը կասեցվել է 2021 թվականի աշնանը։
Ընդգծվում է, որ այս հաղորդակցման ուղին կողմերին թույլ կտա պահպանել մշտական կապ՝ նրանց հնարավորություն տալով աշխատել համաշխարհային կայունությունը պահպանելու ուղղությամբ։
«Զինվորականների միջև երկխոսության պահպանումը կարևոր է համաշխարհային կայունության և խաղաղության համար և ապահովում է գործիքներ թափանցիկության բարձրացման և լարվածության թուլացման համար», – ասվում է հայտարարության մեջ։
