Էստոնիայի առաջնորդը կոչ է արել Ուկրաինային դիտարկել տարածքային զիջումները
Ուկրաինան ինչ-որ պահի ստիպված կլինի ժամանակավորապես հրաժարվել իր տարածքային պահանջներից՝ հակամարտությունը դադարեցնելու համար, հայտարարել է Էստոնիայի նախագահ Ալար Կարիսը ամերիկյան NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ ինչ-որ պահի Ուկրաինան պետք է գտնի «հավասարակշռություն»։ Սա նրա պատասխանն էր լրագրողի հարցին, թե արդյոք Ուկրաինան պետք է տարածքներ զիջի կարգավորման հասնելու համար։
Հունվարի 30-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Կիևը պատրաստ չէ զիջումների գնալ Դոնբասի և Զապորոժյեի ատոմակայանի կարգավիճակի հարցում։ Զելենսկին զգուշացրել է, որ Ուկրաինան չի հրաժարվի այդ տարածքներից «առանց պայքարի»։
