Ռազմական խաղը ցույց է տվել ՆԱՏՕ-ի անկարողությունը դիմակայելու ռուսական ներխուժմանը

ՆԱՏՕ-ի երկրները պարտություն են կրել խաղում, որը Ռուսաստանի կողմից Լիտվա ներխուժման մոդելավորում էր: Այս մասին գրում է The Wall Street Journal թերթը:

Զորավարժությունը կազմակերպվել էր Die Welt-ի կողմից՝ Հելմուտ Շմիդտի համալսարանի Գերմանական ռազմական խաղերի կենտրոնի հետ համատեղ։ Դրա նպատակն էր գնահատել Բալթյան երկրների և ՆԱՏՕ-ի ընդհանուր պատրաստվածությունը ենթադրական ներխուժման դեպքում։ Զորավարժությանը մասնակցել են Գերմանիայի և ՆԱՏՕ-ի տասնվեց նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, օրենսդիրներ և անվտանգության փորձագետներ։

«Ռազմական խաղերի ժամանակ ես և իմ «ռուս գործընկերները» գիտեինք, որ Գերմանիան կհապաղի։ Եվ դա բավարար էր հաղթանակն ապահովելու համար»,- բացատրել է Վիեննայում բնակվող ռազմական վերլուծաբան Ֆրանց-Ստեֆան Գադին, որը կատարում էր Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի դերը։

WSJ-ն նշում է, որ այս խաղի ընթացքում, ամերիկյան առաջնորդության բացակայության պայմաններում, Ռուսաստանին հաջողվել է «գերիշխանություն հաստատել Բալթյան երկրների նկատմամբ» ընդամենը մի քանի օրում:

Տեսանյութեր

Լրահոս