Թուրքիան և Եգիպտոսը մտադիր են առևտրի ծավալը հասցնել 15 մլրդ դոլարի

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կահիրեում հանդիպել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի հետ։ Առաջնորդների նախագահությամբ տեղի է ունեցել «Բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի նիստը»։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Էրդողանը հայտնել է, որ Եգիպտոսն Աֆրիկա մայրցամաքում շարունակում է լինել Թուրքիայի առևտրային ամենամեծ գործընկերը։ Ըստ նրա՝ երկու երկրների միջև առևտրի ծավալը վերջին 3 տարիների ընթացքում տատանվում է 8-ից 9 մլրդ դոլարի սահմանում և կողմերը մտադիր են առևտրի ծավալը հասցնել 15 մլրդ դոլարի։

Նախագահների գլխավորությամբ երկու երկրների միջև ստորագրվել են առոջապահության, առևտրի, սպորտի, ռազմական ոլորտներում 7 համաձայնագիր։

Տեսանյութեր

Լրահոս