«Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանը կմնա կալանքի տակ

«Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանը կմնա կալանքի տակ։ Այս մասին հայտարարել է փաստաբան Արսեն Բաբայանը։

«Վերաքննիչ հակակոռուպցոն դատարանն անփոփոխ թողեց առաջին ատյանի դատարանի կայացրած կալանքի որոշումը»,–գրել է Բաբայանը։

Հավելենք` երեկ, փետրվարի 4–ին, Խաչիկ Գալստյանը քրեակատարողական հիմնարկից ուղերձ էր հղել` ընդդիմադիրներին կոչ անելով համագործակցության ձեռք պարզել միմյանց և թիրախային խփել մեկ նշանակետի։

Հիշեցնենք, որ Խաչիկ Գալստյանը ձերբակալվել է դեկտեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը:

Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ նա ձերբակալվել է Վաղարշապատում նոյեմբերի 16-ի ավագանու ընտրություններին ընտրակաշառք տալու գործի շրջանակում։ Նշել էին նաև, որ այս գործով ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Արմավիրի մարզպետի նախկին տեղակալը:

Ձերբակալված անձանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, 3-ի նկատմամբ՝ տնային կալանքը։

Տեսանյութեր

Լրահոս