Բաժիններ՝

Լավրովը և Զարիֆը քննարկել են Սիրիայի իրադրությունը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Իրանի իր պաշտոնակից Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Սիրիայի իրադրությունը, ինչպես նաեւ Կասպից ծովում համագործակցության հարցերը: Այդ մասին ասված է ՌԴ ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ:

«Քննարկվել են միջազգային ասպարեզում երկկողմ փոխգործակցության հրատապ հարցերը սույն թվականի նոյեմբերի 1-ին Թեհրան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատանքային այցի արդյունքների լույսով: Մասնավորապես, նախարարները կարծիքներ են փոխանակել սիրիական կարգավորման իրադրության, ինչպես նաեւ Կասպից ծովում համագործակցության խնդիրների շուրջ»,-ասված է նոյեմբերի 7-ին տարածված հաղորդագրության մեջ:

Հատուկ ուշադրություն է դարձվել տարբեր մակարդակներով առաջիկա շփումների ժամանակացույցին, հավելել են նախարարությունում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930