Հայտնի է, թե ով որտեղ է նստելու 2018-ից հետո. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Պարզվում է` «վերևներում» ոչ միայն «ճշտվել» է, թե նախագահ-վարչապետ ինչ կոնֆիգուրացիա է լինելու, այլեւ, թե «ով է բռնելու ոտները, ով է ասելու «Հալեպը»: Այսինքն՝ ով որտեղ է նստելու 18-ից հետո:
Որոշվել է` Սերժ Սարգսյանը կշարունակի նստել Բաղրամյան 26-ում` նախագահականում, բայց որպես վարչապետ: Կարեն Կարապետյանը, որպես առաջին փոխվարչապետ, կշարունակի նստել կառավարությունում։ Դրա համար էլ վերանորոգվում են նրա սենյակը եւ կառավարության որոշակի հարկաբաժինները:
ՀՀ ապագա նախագահը, ըստ մեր տեղեկությունների, կնստի Անվտանգության խորհրդի «գեղատեսիլ» շենքում, ուր ժամանակին նստում էր Արթուր Բաղդասարյանը:
Որոշ տեղեկություններով, քանի որ Արմեն Գեւորգյանը կստանձնի փոխվարչապետներից մեկի պաշտոնը, նա էլ կշարունակի նստել Բաղրամյան 26-ում: Դատելով նստավայրերից՝ կառավարման բուրգում ոչինչ չի փոխվելու»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: