Բաժիններ՝

Կատարի իշխանություններն արգելեցին ծխախոտի և էլեկտրոնային սիգարետների ներկրումը երկիր

Կատարի տարածքում ուժի մեջ է մտել ծխախոտի եւ էլեկտրոնային սիգարետների ներկրման արգելքը: Այդ մասին հայտնել է «Ռոստուրիզմ»-ը՝ վկայակոչելով ՌԴ-ում Էմիրության դեսպանատունը:

«Արգելված է երկրի տարածք բոլոր ձեւերով ու բոլոր անվանումներով ծամովի ծխախոտի, էլեկտրոնային սիգարետների եւ նարգիլեի, սիգարետների վաճառքի ավտոմատների, ինչպես նաեւ գովազդային ապրանքների, ծխել քարոզող նյութերի ներկրումը, եւ ծխախոտի ու ծխախոտի արտադրանքի վաճառքի վերաբերյալ հայտարարությունները»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նաեւ նշվում է, որ թվարկված ծխախոտային արտադրանքը պահողներն ու տեղափոխողները Կատարում կենթարկվեն իրավական պատասխանատվության, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս