Էդուարդո Էռնեկյանը հայտարարել է բիզնեսից հրաժարվելու մասին. հայտնի է ժառանգորդը

Հայկական ծագումով արգենտինացի միլիարդատեր Էդուարդո Էռնեկյանը հայտարարել է օդանավակայանների բիզնեսում իր գործունեությունն ավարտելու մասին: Այս մասին, ըստ aysor.am-ի՝ գրում է «Bloomberg»-ը:

Բուենոս Այրեսի իր գրասենյակում տված հարցազրույցում մեծահարուստ գործարարը նույնիսկ իր բիզնեսի ժառանգորդին է բացահայտել, որը նրա զարմիկն է՝ Մարտին Էռնեկյանը:

«Բիզնեսի փոխանցումը խորհրդանշական քայլ չէ միայն: Բաժնետոմսերի վաճառքը առանցքային քայլ է արգենտինացի մեծահարուստի երկար կարիերայի ընթացքում, քանզի նա իր բիզնեսի էստաֆետը հանձնում է իր ժառանգորդին», – գրում է «Bloomberg»-ը:

«Բաժնետոմսերի հրապարակային վաճառքը, որ անում եմ ես, չի նշանակում, թե ես պատասխանատու եմ այդ ամենի համար. Միակը, ով օդանակավակայններով զբաղվելու է, իմ զարմիկն է՝ Մարտին Էռնեկյանը: Ես կհետևեմ գործարքին, որը լինելու է այս ամսվա ընթացքում, և իմ կարիերան օդանավակայանների բիզնեսում կհամարվի ավարտված» ,- հայտարարել է արգենտինացի գործարարը:

Լրատվամիջոցը գրում է, որ «Corporacion America Airports SA» ընկերությունը, որի ենթակայությամբ գործում է աշխարհի 51 օդանավակայան, արգենտինացի գործարարը մտադիր է 750 մլն ԱՄՆ դոլարով վաճառել հունվարի վերջին և փետրվարին: Սա արգենտինական ընկերության բաժնետոմսերի այս տարվա առաջին հրապարակային վաճառքն է:

«Սա նաև Էռնեկյանի համար նոր սկիզբ է նշանակում: Չնայած 85-ամյա ձեռնարկատերը, որը հայտարարում է, թե լավ լողում է, ամեն օր զբաղվում է յոգայով, չի հեռանա տեսադաշտից: 20-րդ դարի սկզբին Ցեղասպանությունից փախած հայ փախստականների որդին ասում է, որ ամենօրյա գործերի հանձնումը կազատի իրեն ու հնարավորություն կտա բիզնեսում նոր ուղղություններ փնտրելու համար», -գրում է «Bloomberg»-ը:

Տեսանյութեր

Լրահոս