Բաժիններ՝

ԱՄՆ պետդեպն Ադրբեջանն ընդգրկել է ահաբեկչական վտանգ պարունակող երկրների շարքում

ԱՄՆ պետդեպարտամենտը հունվարի 10-ին ներկայացրել է ճանապարհորդությունների անվտանգության մասին քաղաքացիների իրազեկման նոր համակարգ, որում աշխարհի բոլոր երկրները բաշխվել են 4 կատեգորիայի: Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը:

Համակարգում ԱՄՆ պետդեպն Ադրբեջանին ընդգրկել է ահաբեկչական վտանգ պարունակող և «ուժեղացված նախազգուշացումներով» երկրների շարքում, որոնցում խորհուրդ է տրվում տեղեկացված լինել անվտանգությանը սպառնացող վտանգների մասին և խիստ զգուշավորություն պահպանել:

ԱՄՆ պետդեպի ներկայացրած համակարգում Հայաստանն ընդգրկվել է այն երկրների շարքում, որտեղ ԱՄՆ-ից ժամանած զբոսաշրջիկները կարող են հանգիստ լինել՝ պահպանելով նախազգուշական տարրական միջոցները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031