![](/banners/BeFunky-design.jpg)
Իրաքում ԻՊ-ի կողմից պատանդառված թուրք դիվանագետը իշխանություններին մեղադրել է ահաբեկիչների հետ համագործակցելու մեջ
![](https://168.am/wp-content/uploads/2018/01/918580.jpg)
Իրաքյան Մոսուլում Թուրքիայի նախկին հյուպատոս Օզթյուրք Յըլմազը, ով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից Մոսուլը գրավելուց հետո պատանդառվել և 101 օր մնացել էր ԻՊ ահաբեկիչների մոտ, Թուրքիայի իշխանություններին մեղադրել է ահաբեկիչների հետ համագործակցելու և իրենց ահաբեկիչներին «վաճառելու» մեջ: Այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:
«Երբ մենք Մոսուլում գերի ընկանք, դուք մեզ վաճառեցիք ԻՊ-ին: Հիմա Սիրիական Իդլիբում գործող 2500 ջիադիստներին անվանելով չափավոր ընդդիմադիր՝ նույն բանն եք անում: Դուք երաշխավոր եք կանգնում նրանց համար: Այս նույն գործելաոճն էիք ընտրել նաև Հալեպի պարագայում, Հալեպում պարտվեցիք այստեղ էլ եք պարտվելու»,- դիմելով Թուրքիայի իշխանություններին՝ ասել է դիվանագետը:
ԻՊ կողմից Մոսուլը գրավելուց հետո Յըլմազի հետ պատանդառվել էր նաև թուրքական հյուպատոսարանի 43 աշխատակից: