Չավուշօղլուն ԱՄՆ-ին մեղադրել է Թուրքիայի անվտանգությանը սպառնացող քաղաքականություն վարելու մեջ
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշoղլուն ԱՄՆ-ին մեղադրել է Թուրքիայի անվտանգությանը սպառնացող քաղաքականություն վարելու մեջ: Այս մասին հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը` հղում անելով ամերիկյան Newsweek պարբերականին:
Չավուշօղլուն նշել է, որ ԱՄՆ-ի կողմից Սիրիայի քրդերին (YPG) զինելու քաղաքականությունը սպառնում է ինչպես Թուրքիայի, այնպես էլ Սիրիայի անվտանգությանը:
«ԱՄՆ-ն շարունակում է օգնել Սիրիայի քրդերին՝ վտանգի տակ դնելով ինչպես Թուրքիայի, այնպես էլ ապագա Սիրիայի անվտանգությունը: Քրդերին զենքի մշտական մատակարարումը խաթարում է Սիրիայի տարածքային ամբողջականությունը և խաղաղությունը: Սիրիայի քրդերի շահերի պաշտոնական ներկայացուցիչը Սիրիայի քրդական ազգային խորհուրդն է (ENKS), որը մասնակցում է ժնևյան բանակցություններին և մասնակցելու է նաև Սիրիայի հարցով Սոչիում կայանալիք համագումարին»,- նշել է Թուրքիայի արտգործնախարարը: