
Թուրքիայի իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունն առաջիկա ընտրություններում ազգայնականների հետ դաշինք է կազմելու

Թուրքիայում իշխող Արդարություն և զարգացում կուսակցության (AKP) խոսնակ Մահիր Ունալը լրագրողների հետ զրույցում նշել է, որ կուսակցությունը հաջորդ տարվա ընտրություններին ընդառաջ աշխատում է օրենքի սահմաններում դաշինք ձևավորելու ուղղությամբ: Այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:
«Որպես դաշինքի ստեղծման սկիզբ ԱԿ կուսակցությունը Թուրքիայի Ազգայնական շարժում կուսակցության (MHP) հետ կազմելու է հանձնաժողով, որում ընդգրկված է լինելու 2 կուսակցություններից 3-ական ներկայացուցիչ»,- նշել է Թուրքիայի իշխող կուսակցության խոսնակը:
Թուրքիայում 2019թ-ին կայանալիք ընտրություններին համատեղ դաշինքով հանդես գալու որոշումը կայացվել է հունվարի 10-ին Թուրքիայի նախագահ Էրդողանի և ԱՇԿ կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելիի հանդիպման ժամանակ: