Բաժիններ՝

Ստամբուլի Աթաթյուրքի անվան օդանավակայանը կծառայի միայն Թուրքիա ժամանող նախագահներին ընդունելուն

Ստամբուլի Աթաթյուրքի անվան միջազգային օդանավակայանը Ստամբուլի 3-րդ օդանավակայանի շահագործման հանձնվելուց հետո ծառայելու է միայն Թուրքիա ժամանող երկրների առաջնորդների օդանավներն ընդունելու համար:

Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Թուրքիայի տրանսպորտի և կապի նախարար Ահմեդ Արսլանի փոխանցմամբ` Աթաթյուրքի անվան օդանավակայանում հիմնվելու է նաև ցուցահանդեսային կենտրոն:

Խոսելով Ստամբուլի երրորդ օդանավակայանի կառուցման նախագծի վերաբերյալ, որը կառուցվում է Թերքոսի շրջանում՝ նախարարը նշել է, որ դեռ կատարվել է օդանավակայանի շինարարական աշխատանքների 78 տոկոսը:

«Ներկայումս ավարտված է երրորդ օդանավակայանի տերմինալների և բոլոր համակարգերի փորձարկման աշխատանքները: Այս օդանավակայանում կառուցվելու են երկու վթարային վազքուղիներ, եւ փետրվարի վերջին կսկսվեն թեստային թռիչքներ»,-նշել է նախարար Արսլանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031