Իրաքը ԻՊ-ի հասցրած վնասը գնահատել է 100 մլրդ դոլար
Իրաքի իշխանությունները ԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ պատերազմի հասցրած վնասը գնահատել են 100 մլրդ դոլար եւ հույս ունեն տուժած շրջաններն աստիճանաբար վերականգնել 10 տարվա ընթացքում: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտնել է Իրաքի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Սաադ ալ Հադիսին:
Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին անցած տարվա դեկտեմբերին հայտարարել էր երկրում ԻՊ-ի դեմ պատերազմի հաղթական ավարտի մասին:
«Պլանավորման նախարարությունը երեք-չորս շաբաթ աշխատել է այն վնասի հաշվարկման վրա, որը կրել են ԻՊ-ից ազատագրված շրջանները, ներկայացրել են ուսումնասիրություն, որն ընդունել է նախարարների խորհուրդը. դա վերականգնման ազգային ծրագիրն է»,-ասել է ալ Հադիսին:
«Վնասը… գնահատվել է 100 մլն դոլար, դա այն գումարն է, որով կառավարությունն ընդունված փաստաթղթի շրջանակներում ակնկալում է 10 տարի աշխատել այդ շրջաններն աստիճանաբար վերականգնելու համար»,-հայտարարել է կառավարության ներկայացուցիչը: