
ԵՄ-ն պլանավորում է 1 մլրդ եվրո ներդնել «եվրոպական գերհամակարգիչների» ստեղծման բնագավառում

Եվրամիությունը պլանավորում է մեկ միլիարդ եվրո ներդնել «եվրոպական գերհամակարգիչների» ստեղծման բնագավառում: Հունվարի 11-ին այս մասին հայտնել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) մամուլի ծառայությունը։
«Եվրահանձնաժողովն այսօր ներկայացրել է ԵՄ-ի անդամ պետությունների հետ համաշխարհային դասի եվրոպական գերհամակարգիչների ստեղծման բնագավառում համատեղ ներդրման պլան: Դրանք անհրաժեշտ են մեծ քանակությամբ տվյալների մշակման համար, ինչպես նաեւ հասարակությանն օգուտ կբերեն շատ բնագավառներում՝ սկսած առողջապահությունից եւ էներգիայի վերականգնվող աղբյուրներից մինչեւ կիբեռանվտանգություն»,- ասված է ԵՀ-ի հայտարարության մեջ:
Եվրահանձնաժողովը մտադիր է նախագծում ներդնել 468 հազար եվրո: Եվս մոտավորապես նույնքան, ինչպես սպասվում է, կներդնեն Եվրամիության անդամ երկրները: «Ամբողջությամբ վերցված՝ մինչեւ 2020 թվականը կներդրվի պետական ֆինանսավորման շուրջ 1 միլիարդ եվրո, բացի դրանից, կկատարվեն մասնավոր ներդրումներ»,- նշում է ԵՀ-ն, հաղորդել է ՏԱՍՍ-ը: