Բաժիններ՝

Մահացել է Motorhead-ի նախկին կիթառահար Էդդի Քլարքը

67 տարեկան հասակում վախճանվել է Motorhead բրիտանական հարդ-ռոք խմբի նախկին մասնակից Էդդի Քլարքը: Այդ մասին ասված է Facebook-ում խմբի էջում:

Երաժիշտը մահացել է հունվարի 10-ին, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն այսօր: Քլարքը «խաղաղ հանգչել է հիվանդանոցում, որտեղ նրան բուժում էին թոքաբորբից», նշվում էհաղորդագրության մեջ:

Քլարքը խմբի «դասական» կազմի վերջին ողջ մնացած մասնակիցն էր, որի մեջ մտնում էին դրա հիմնադիր Իեն Ֆրեյզեր Քիլմեսթերը (Լեմմի, մահացել է 2015 թվականին) եւ թմբկահար Ֆիլ Թեյլորը (մահացել է 2015 թվականին): Նա 1976-ից մինչեւ 1982 թվականը նվագում էր Motorhead-ում:

Քլարքը եղել է նաեւ Fastway խմբի մասնակիցն ու դրա հիմնադիրներից մեկը եւ զբաղվել է անհատական կարիերայով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս