Շվեյցարիայում արգելել են խանգարել շների հաչելուն
Շվեյցարաիայի կառավարությունը շների տերերին արգելել է կիրառել ավտոմատ սարքեր, որոնք իրենց սաներին խանգարում են հաչել։
Հունվարի 10-ին կայացած նիստում կառավարությունը նաեւ մի շարք ուղղումներ է մտցրել անասնաբուժական կանոններում՝ կենդանական աշխարհի ներկայացուցիչների հետ վարվեցողության բարելավման նպատակով. մասնավորապես, այսուհետեւ չի կարելի սառցի մեջ տեղափոխել օմարներ, իսկ դրանց խոհարարական պատրաստման ժամանակ՝ ողջ-ողջ գցել եռացող ջուրն առանց նախապես մեռցնելու, ասված է կառավարական կայքում զետեղված հաղորդագրության մեջ:
«Ցանկացած սարքեր, որոնք նախատեսված են շների հաչելուն խանգարելուն եւ որոնք ավտոմատ միանում են, երբ կենդանին ձայներ է հանում, այսուհետեւ կարգելվեն»,- նշել է կառավարությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: