Բաժիններ՝

Հունաստանի իրավապահները կանգնեցրել են Թուրքիայում բեռնված և Լիբիա մեկնող նավը

Հունաստանի իրավապահ մարմինները Կրետե կղզու մոտակայքում կանգնեցրել են դեպի Լիբիա մեկնող նավը: Այս մասին  հայտնում է Reuters-ը:

Reuters-ի փոխանցմամբ` նավը բեռնված է եղել պայթուցիկ նյութերով, որոնք օգտագործվում են ռումբեր պատրաստելու համար:

Նավը բեռնվել է Թուրքիայի Մերսինի և Իսքենդերունի նավահանգիստներում և պատկանում է Տանզանիային:

Հունական անվտանգությունը տեղեկատվություն է ստացել, որ նավը տեղափոխում է ամոնիումի նիտրատ և 11 հեղուկ գազով լցված տարողություններ:

Նավի ողջ անձնակազմը Հունաստանի իրավապահ մարմինների կողմից կալանվել է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս