Սպորտային շարժումը տարեկան 300 մլն դոլար է ծախսում դոպինգի դեմ պայքարելու համար:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կնոջ՝ Մելանյայի ծնողներն ԱՄՆ-ում կեցության վկայագիր ունեն եւ շուտով երկրի քաղաքացիներ կդառնան:
Ադրբեջանում ներկայիս իշխանության ժամանակաշրջանում անընդհատ խորացող սոցիալական խնդիրների, կոռուպցիայի, թալանի, անարդարությունների հետ կապված ինքնասպանության դեպքերը սովորական են դարձել:
Հրազենի տերերը սեփական հրացանների եւ ինքնաձիգների ոչնչացման նոր ֆլեշմոբ են գործարկել:
«Հայաստանի Հանրապետական կուսակցություն» եւ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցություններն Ազգային ժողովի կողմից ընտրվող բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմի հինգ անդամների պաշտոններում առաջադրել են՝
Բրյուսելի ոստիկանությունը ընդգրկուն հատուկ գործողություն է սկսել Ֆորե կոմունայում (մայրաքաղաքի հարավ), որտեղ, ենթադրաբար, զինված հանցագործների խումբ է թաքնվում:
Ինքնապաշտպանության քրդական ջոկատները (YPG) Սիրիայի կառավարական բանակի հսկողությանն են հանձնել Հալեպի մի շարք շրջաններ:
Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանն այն կարծիքին է, որ ՀՀ 4-րդ նախագահը պետք է ընտրվի Ազգային ժողովի կողմից:
Ազգային ժողովի առաջիկա քառօրյա նիստերի ընթացքում կքննարկվի Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրության հարցը: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, ով Բարձրագույն դատական խորհրդի թեկնածուներից մեկն է:
Իրաքում ոչնչացվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլխի տեղակալ Աբու Աբդել Ռախման աթ-Թամիմի ալ Աթաբի ալ-Ջազրավին:
Չինաստանում հրդեհների հետեւանքով ավելի քան 50 մարդ է զոհվել լուսնային օրացույցով Նոր տարվա տոնակատարության ժամանակաշրջանում:
Մասնագետները պարզել են իրանական ATR-72 ինքնաթիռի սեւ արկղի գտնվելու վայրը, որը փետրվարի 18-ին կործանվել էր լեռնային տեղանքում:
Իրանի ԱԳ փոխնախարար Աբաս Արագչին նախազգուշացրել է, որ իր երկիրը կարող է դուրս գալ Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ գործարքից, եթե արեւմտյան պետությունները ԱՄՆ-ի ճնշման ներքո հրաժարվեն Իրանի հետ տնտեսական համագործակցությունից:
ԵԼՔ խմբակցության իրավաբանները պատրաստել են ՍԴ դիմում՝ ՀՀ նախագահի ընտրությունների շուրջ ստեղծված սահմանադրական խառնաշփոթի հարցով։
«Ես լսեցի, որ բանախոսներից մեկն անպատասխանատու հայտարարություններ արեց, և որոշեցի դրանց արձագանքել»,- այսօր ԱԺ-ում «Սումգայիթյան ջարդեր: Հայատյացությունը՝ որպես Ադրբեջանի պետական քաղաքականություն» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Գևորգ Կոստանյանը:
Հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում` Տավուշի մարզում, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից փետրվարի 21-ին անցկացվել է հերթական դիտարկումը:
Սիրիայի կառավարամետ զորքերը ժամանել են երկրի հյուսիսում գտնվող Աֆրինի տարածաշրջանի սահման՝ պաշտպանելու հանրապետության տարածքային ամբողջականությունը:
«Իրականում ոչինչ տեղի չի ունեցել։ Եթե լրագրողը չալարեր և կարդար Սահմանադրություն, կհասկանար, որ պատգամավորը, բացի գիտամանկավարժական և ստեղծագործական աշխատանքից, չէր կարող կատարել մեկ այլ վճարովի աշխատանք, ուստի Իվետա Տոնոյանը, այո, չէր կարող լինել լրատվականի տնօրեն»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Սումգայիթյան դեպքերը տեղի են ունեցել կազմակերպված ու խորհրդային իշխանությունների թողտվության պայմաններում»,- այսօր Ազգային ժողովում «Սումգայիթյան ջարդեր: Հայատյացությունը՝ որպես Ադրբեջանի պետական քաղաքականություն» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:
«Բացարձակ անհեթեթություն է. Գագիկ Ծառուկյանն ինձ որևէ պաշտոնից չի ազատել այն պարզ պատճառով, որ դեռևս 2017 թվականի հուլիսի 1-ից ես՝ որպես ԱԺ պատգամավոր, դադարեցրել եմ իրականացնել և՛ «Էպիկենտրոն» լրատվականի տնօրենի գործառույթները, և՛ որպես «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն՝ իմ գործառույթները»։
Եվրամիության կողմից ապրիլին հրապարակվելիք Թուրքիայի առաջընթացի մասին զեկույցը կրելու է քննադատական բնույթ, եթե, իհարկե, մինչ այդ տվյալ երկրում արմատական փոփոխություններ չլինեն:
Գերմանիայից արտաքսել են Վրաստանի 65 քաղաքացիների, որոնց մերժել են ապաստան տրամադրել Եվրամիության երկրներում:
Լիբանանի նախագահի պաշտոնական այցի շրջանակներում այսօր Հանրապետության Նախագահի նստավայրում նախագահներ Սերժ Սարգսյանի և Միշել Աունի առանձնազրույցից հետո կայացել են ընդլայնված կազմով հայ-լիբանանյան բարձր մակարդակի բանակցություններ՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ:
«Ուշադիր լսեցի բոլոր ելույթ ունեցողներին. ձեզ մոտ դեժավյուի տպավորություն չկա՞, մենք 30 տարի նույն բանն ենք կրկնում»,- այսօր Ազգային ժողովում «Սումգայիթյան ջարդեր: Հայատյացությունը՝ որպես Ադրբեջանի պետական քաղաքականություն» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ԼՂՀ արտաքին գործերի նախկին նախարար, քաղաքագետ Արման Մելիքյանը:
«Այս դահլիճում ոչ ոք հենց այնպես չի հայտնվել, բայց մեր մեջ կան Սումգայիթը վերապրածները, և ես խոնարհվում եմ բոլորիդ առջև»,- Ազգային ժողովում հայտարարեց «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:
MyWay Airlines վրացական նոր ավիաընկերությունը մարտի վերջից կամ ապրիլի սկզբից կսկսի Թբիլիսիից չարտերային չվերթներ իրականացնել Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Իրանի եւ Իսրայելի ուղղությամբ:
«Օրեր առաջ տոնեցինք մեր ժամանակակից պատմության ամենավառ իրադարձություններից մեկը՝ Ղարաբաղյան շարժման 30 ամյակը»,- այսօր Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:
Փրկարարական ծառայությունների աշխատակիցներն ԱՄՆ-ի Ինդիանայի նահանգի մի քանի քաղաքների բնակիչների տարհանում են սկսել հեղեղումների պատճառով, որոնք առաջացել են սաստիկ տեղատարափներից ու ձյան հալոցքից:
Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Աունի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին հաջորդել է Հայաստանի և Լիբանանի նախագահների հանդիպումը նեղ կազմով:
«Արձագանքը, որ Ադրբեջանում եղավ արցախյան ազատագրական շարժմանը, զարմանալի չէր՝ հաշվի առնելով այն վաղեմի ատելությունը մարդու, և հատկապես՝ հայի հանդեպ, որ կային մեր հարևանների մեջ. դրանք 30 տարի առաջ ամբողջությամբ բացահայտվեցին Սումգայիթում»,- այսօր Ազգային ժողովում հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: