Ամերիկացիներն սկսել են ոչնչացնել հրացաններն ու ինքնաձիգները
Հրազենի տերերը սեփական հրացանների եւ ինքնաձիգների ոչնչացման նոր ֆլեշմոբ են գործարկել: Այս մասին հայտնել է The Daily Dot-ը: Դրա համար առիթ է ծառայել Ֆլորիդայի դպրոցում տեղի ունեցած հրաձգությունը, որտեղ նախկին աշակերտը գնդակահարեց մի քանի տասնյակ մարդու: Ֆլեշմոբը գործարկել է Սքոթ Փափալարդոն:
Facebook-ում հրապարակված վեցրոպեանոց տեսահոլովակում նա «բոլգարկայով» սղոցել է AR-15 կիսաավտոմատ հրացանը. նույնպիսի զենք է ունեցել նաեւ Նիկոլաս Քրուզը, որին կասկածում են 17 մարդու սպանության մեջ: «Ես ձգտում եմ համոզվել, որ այս զենքը երբեք չի կարողանա կյանք խլել:
Այս զենքի փողը չի ուղղվի որեւիցե մեկի վրա: Մի՞թե այս զենքն ունենալու իրավունքն ավելի կարեւոր է, քան որեւէ մեկի կյանքը»,- նշել է Փափալարդոն: Մի քանի օրում #OneLess (մեկով պակաս) հեշթեգով տեսահոլովակը դիտել են ավելի քան 20 միլիոն անգամ: Զենք ունեցող այլ անձինք հավանություն են տվել Փափալարդոյի ֆլեշմոբին եւ զետեղել են զենքի ոչնչացման նման տեսահոլովակներ: