Սիրիայի կառավարամետ զորքերը ժամանել են Աֆրինի սահմանամերձ շրջան
Սիրիայի կառավարամետ զորքերը ժամանել են երկրի հյուսիսում գտնվող Աֆրինի տարածաշրջանի սահման՝ պաշտպանելու հանրապետության տարածքային ամբողջականությունը: Այդ մասին, ինչպես հայտնել է Reuters գործակալությունը, փետրվարի 22-ին հայտարարել է «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժեր» (ԺԻՈւ) քրդական կազմավորումների ներկայացուցիչ Նուրի Մահմուդը։
«Սիրիական բանակի հսկողության տակ գտնվող զինված կազմավորումները ժամանել են Աֆրին, բայց ոչ այն թվաքանակով, որ դիմակայեն թուրքական ներխուժմանը: Սիրիական բանակը պետք է կատարի իր պարտքը: «…» Այն պետք է պաշտպանի հանրապետության սահմանները»,-Reuters-ը մեջբերում է Մահմուդի խոսքը: Փետրվարի 22-ին ավելի վաղ Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդագը հանդես է եկել այն պնդմամբ, որ Աֆրինի քրդական կազմավորումները Դամասկոսի հետ կոնսուլտացիաներ են անցկացրել տարածաշրջան կառավարական զորքեր մտցնելու շուրջ, բայց չեն կարողացել համաձայնության հասնել:
Փետրվարի 20-ին SANA գործակալությունը հայտնել Էր, որ սիրիական բանակի կողմում կռվող «ժողովրդական դրուժինաներն» սկսել են Աֆրին ժամանել Հալեպից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: