Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ հանդիսացող քեմալական «Ժողովրդահանրապետական» (CHP) կուսակցության պատգամավոր Մուրաթ Բաքանը ներկայացրել է «New World Wealth» խորհրդատվական ընկերության տվյալները, որով հայտնի է դարձել, թե որքան միլիոնատեր է Թուրքիայից արտագաղթել 2017թ.։
Մյունխենի ամենամյա անվտանգության համաժողովը մեկնարկեց փետրվարի 16-ին և աշխարհի առաջնորդներին մեկ հարկի տակ մեկտեղեց մինչև փետրվարի 18-ը:
168.am-ի զրուցակիցն է Պրահայի «Ազատություն» ռադիոկայանի «Էխո Կավկազա» ծառայության քաղաքական մեկնաբան, ռուս քաղաքագետ Վադիմ Դուբնովը:
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Միհրան Հակոբյանը Նախագահ Սերժ Սարգսյանի` Արցախի վերածննդի օրվա և Ղարաբաղյան շարժման 30-ամյակի առթիվ հղած ուղերձում առանձնացնում է երեք կարևոր շեշտադրում:
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Խոսրով Հարությունյանը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Արցախի վերածննդի օրվա և Ղարաբաղյան շարժման 30-ամյակի առթիվ հղած ուղերձը համարում է հակիրճ, սակայն խտացված անդրադարձ վերջին 30 տարիների պատմությանը:
«Յուրաքանչյուր հարց շատ լավ առիթ է՝ ասելու և ներկայացնելու քո պետության կարծիքը։ Կարծում եմ՝ այս հարցը ևս շատ լավ առիթ էր և հնարավորություն Հանրապետության նախագահի համար՝ ևս մեկ անգամ ներկայացնել իսկական պատկերը, թե ինչ է եղել 2013-ին»։
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովն, անդրադառնալով սիրիական Աֆրինում տեղի ունեցող դեպքերին, Սիրիային և Թուրքիային երկխոսության կոչ է արել:
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Արցախի վերածննդի օրվա և Ղարաբաղյան շարժման 30-ամյակի առթիվ հղած ուղերձը գնահատում է որպես պետական մտածողությամբ առաջնորդի դասական խոսք:
«Մարտի 1-ին մենք ունենալու ենք մեր ավանդական դարձած երթը, որ իշխանություններն իմանան՝ մարտի 1-ի հանցագործությունները չեն մարսվել, ժողովուրդը դա չի ներելու»։
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել է փետրվարի 8-ին «Նոր Ադրբեջան» իշխող կուսակցության համագումարի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արած հայտարարությանը, թե «Հայաստանի նկատմամբ ճնշումները շարունակվելու են, որպեսզի վերադարձնեն պատմական հողերը՝ Երևանը և, ընդհանրապես, Հայաստանը»:
Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու հարցում Թուրքիայի ղեկավար կազմի մոտ քաղաքական կամքի բացակայության մասին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Մյունխենի անվտանգության համաժողովին արած հայտարարությունը շարունակում է արձագանք գտնել թուրք մտավորականների շրջանակում:
Հարցազրույց Արցախի Հանրապետության Նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանի հետ։
Մինչեւ 2020 թվականը Չեխիայում կստեղծվի ռազմատիեզերական հետախուզության կենտրոն, առավելապես ՆԱՏՕ-ի կարիքների համար:
Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով փետրվարի 21-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Աունը:
Այցի շրջանակներում նախատեսված են Լիբանանի Հանրապետության նախագահի հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ Նախագահի, Ազգային ժողովի նախագահի, վարչապետի հետ:
Փրկարարների խմբերը Իրանում աղետի ենթարկված Aseman Airlines ընկերության ATR-72 ինքնաթիռից զոհվածների մարմինների դուրսբերման ցամաքային գործողություն են պատրաստում, քանի որ ուղղաթիռների վայրէջքը կործանման վայրում հնարավոր չէ:
Զինյալները շարունակում են ականակոծել Դամասկոսի կենտրոնական թաղամասերը, որտեղ զոհերի թիվը հասել է հինգի, վիրավորվել է 23 խաղաղ բնակիչ:
Շուրջ հինգ հազար մարդ էր եկել հրաժեշտ տալու Կիզլյարում Գեորգի Պոբեդոնոսեցի եկեղեցու մոտ տեղի ունեցած հրաձգության զոհերին:
«Զաքիր Հասանովը պաշտպանության նախարարն է մերձկասպյան ռեգիոնի, իսկ Բաքվի սուլթանը մոտ 2 շաբաթ առաջ հայտարարություն էր արել Երևանի, Սևանի, Զանգեզուրի, Սյունիքի վերաբերյալ, այսինքն՝ Հասանովն իր շեֆի խոսքը, միտքը կրկնելու, զարգացնելու փորձ է անում»։
Իրանի ներքին անվտանգության ուժերը 300 մարդ են ձերբակալել Թեհրանի հյուսիս – արեւելքում ոստիկանության հետ տեղի ունեցած ընդհարումների պատճառով:
G-20-ի գագաթնաժողովը 2019 թվականին կանցկացվի Ճապոնիայի Օսակա քաղաքում:
Իսրայելի ոստիկանությունը հրապարակել է երկրի վարչապետ Բենիամին Նաթանյահուի այն երկու մերձավոր զինակիցների անունները, որոնք ընդգրկուն հետաքննության շրջանակներում ձերբակալվել են կոռուպցիայի կասկածանքով:
«Թալիբան» արմատական շարժման զինյալները Աֆղանստանի արեւմուտքում գրավել են կառավարական չորս հսկիչ անցակետ եւ սպանել 20-ից ավելի ոստիկանների:
ԱՊՀ-ի հատուկ ծառայությունները 2018 թվականին համատեղ հակաահաբեկչական վարժանքեր կանցկացնեն Համագործակցության վեց երկրների տարածքում:
Ուպսալա քաղաքից մուրացկանին, որին ոստիկանությունը ձերբակալել էր ագրեսիվ պահվածքի համար այն ժամանակ, երբ նրա բաճկոնի գրպաններում եւ պայուսակում 6 միլիոն կրոն (742 հազար դոլար) է հայտնաբերվել, վերադարձրել են առգրավված փողը։
Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ իր և վարչապետ Կարեն Կարապետյանի հարաբերություններին:
Թուրք 17 պաշտոնյա փետրվարի 19-ին փչովի նավակով Թուրքիայից փախել են Հունաստան:
Վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Բորիս Դեմիրխանյանն ազատվել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։
Որևէ սահմանադրական ճգնաժամի մասին խոսելն ուղղակի ավելորդ է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով մասնագետների այն կարծիքին, որ Հայաստանում առկա է սահմանադրական ճգնաժամ:
Aseman Airlines ընկերության փետրվարի 18-ին կործանված ATR-72 մարդատար ինքնաթիռի ֆյուզելյաժը հայտնաբերվել է Դենա լեռնաշղթայի շրջանում:
Միացյալ Նահանգները մեծացնում էիր ռազմական ներկայությունը Սեւ ծովում՝ դա համարելով անհրաժեշտ պատասխան տարածաշրջանում Ռուսաստանի աճած ակտիվությանը: