
Դոպինգի դեմ պայքարը տարեկան 300 մլն դոլար է նստում սպորտային շարժման վրա. ՄՕԿ

Սպորտային շարժումը տարեկան 300 մլն դոլար է ծախսում դոպինգի դեմ պայքարելու համար: Այդ մասին Փհենչհանում կայացած մամուլի ասուլիսում հայտնել է Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) հաղորդակցությունների գծով տնօրեն Մարկ Ադամսը:
«Ստույգ տվյալներ ես չունեմ, բայց միջին հաշվով սպորտային շարժումը դոպինգի դեմ պայքարելու համար տարեկան ծախսում է շուրջ 300 մլն դոլար: Կարելի է արդյոք ավելի շատ: Իհարկե, բայց շատ է ծախսվում ոչ միայն ՄՕԿ-ի, այլեւ ողջ սպորտային շարժման կողմից»,-ասել է Ադամսը: Փհենչհանի ձմեռային Օլիմպիական խաղերը կավարտվեն փետրվարի 25-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: