
Մասնագետները գտել են Իրանում կործանված ATR-72-ի սեւ արկղի գտնվելու վայրը

Մասնագետները պարզել են իրանական ATR-72 ինքնաթիռի սեւ արկղի գտնվելու վայրը, որը փետրվարի 18-ին կործանվել էր լեռնային տեղանքում: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է իրազեկ մի աղբյուր:
Զանգվածային լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել են ավիաաղետի վայրում 45 զոհվածների մարմիններ գտնելու մասին: Զոհվածների մարմինների որոնման եւ դուրսբեման աշխատանքները տեղի են ունենում 4,5 հազար մետր բարձրության վրա, դրանք զգալիորեն դժվարանում են այն բանից, որ ձյան ծածկույթի բարձրությունը կազմում է շուրջ 2 մետր: Կործանման վայրում աշխատում են ավելի քան 100 փրկարարներ, որոնումներում նաեւ գործի է դրված յոթ ուղղաթիռ:
«Պարզվել է ինքնաթիռի սեւ արկղի գտնվելու վայրը: Մասնագետների խումբը պատրաստ է ժամանելու այնտեղ եւ վեցնելու այն»,- հայտարարել է աղբյուրը: Aseman Airlines ավիաընկերության ATR-72 ինքնաթիռը, որը կատարում էր Թեհրան – Յասուջ չվերթը, փետրվարի 18-ին ռադարներից կորել է թռիչքից մոտավորապես 50 րոպե անց: Հանրանավն աղետի է ենթարկվել Իրանի Սպահանի նահանգի Սեմիրոմ քաղաքի շրջանում՝ մխրճվելով Դենա լեռնաշղթայի մեջ: Ինքնաթիռում եղել է 66 մարդ, ներառյալ անձնակազմի անդամները: Նրանք բոլորը զոհվել են: