ՖԻՖԱ-ն տուգանել է ՀՖՖ-ին

Հոկտեմբերի 7-ին ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը հրապարակել է 2026 թ. աշխարհի առաջնության որակավորման փուլի հետ կապված ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեի որոշումների փաստաթուղթը։ Այս մասին գրում է ArmSport.am-ը։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տուգանվել է 13,000 շվեյցարական ֆրանկով (16,250 ԱՄՆ դոլար) սեպտեմբերյան խաղերի ընթացքում տեղի ունեցած խախտումների համար։

Պորտուգալիայի հավաքականի հետ խաղում արձանագրվել են հետևյալ խախտումները՝ թիմային խախտումներ, խաղի ժամանակ կարգուկանոնի և անվտանգության խախտում, խաղադաշտ ներխուժում կամ ներխուժման փորձ, հրավառությունների կամ այլ առարկաների օգտագործում։

Իռլանդիայի հավաքականի հետ խաղում խախտվել են կարգուկանոնի և անվտանգության կանոնները, ինչպես նաև օգտագործվել են հրավառություններ կամ այլ առարկաներ։

Որոշումներից մի քանիսը ենթակա են բողոքարկման։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031