Բաժիններ՝

Վրացական նոր ավիաընկերությունը թռիչքները կսկսի գարնանը

MyWay Airlines վրացական նոր ավիաընկերությունը մարտի վերջից կամ ապրիլի սկզբից կսկսի Թբիլիսիից չարտերային չվերթներ իրականացնել Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Իրանի եւ Իսրայելի ուղղությամբ:

Այդ մասին հայտնել է Վրաստանի հանրային հեռարձակողի Առաջին ալիքը: MyWay Airlines-ը հիմնվել է Hualing Group չինական ընկերության կողմից: Անցյալ տարվա նոյեմբերին Չինաստանից երկիր է բերվել երկու ինքնաթիռ՝ ավելի քան 43,4 մլրդ դոլար արժողությամբ: «Այդ ավիաընկերության Բոինգ-777 երկու ինքնաթիռներ արդեն Թբիլիսիում են:

Երրորդն սպասվում է հուլիսի սկզբին, իսկ չորրորդը՝ տարեվերջին՝ դեկտեմբերին»,-հայտարարել է ավիաընկերության կոմերցիոն տնօրեն Իգոր Ապցիաուրին: Նրա խոսքով՝ հետագայում կքննարկվի եվրոպական երկրների եւ Արաբական Միացյալ Էմիրությունների ուղղությամբ չվերթների իրականացման հնարավորությունը: Ներկայում Վրաստանում գործում է Georgian Airways ազգային ավիափոխադրողը, որն սկզբնապես կոչվում էր Airzena, հաղորդել է Sputnik-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս