Իմ կյանքը միշտ կենտրոնում․ Մխիթարյանի ինքնակենսագրականն արդեն հասանելի է

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ներկայացրել է ինքնակենսագրական գիրք, որն արդեն հասանելի է միջազգային գրախանութներում և առցանց հարթակներում. տեղեկացնում է Armsport-ը:

«Ինտերի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը սոցիալական ցանցերում գրառում է կատարել՝ կիսվելով տեսանյութով, որում ամփոփված են նրա կյանքի ամենակարևոր դրվագները։

«Հենրիխ Մխիթարյանը պատմում է իր կյանքի ճանապարհի մասին՝ հայկական արմատներից մինչև Եվրոպայի մեծագույն բեմեր: Սա պատմություն է հոր երազանքից մինչև սեփական ժառանգության կերտումը, որը հիմնված է տաղանդի, կարգապահության և հավատքի վրա:

Այս գիրքը խոսում է ոչ միայն ֆուտբոլի, այլև կյանքի մասին՝ ընդգծելով այն արժեքները, որոնք երբեք չպետք է կորցնել: Քանի որ, ի վերջո, ամենակարևորը լավ մարդ մնալն է:

Հենրիխ Մխիթարյանի «Իմ կյանքը միշտ կենտրոնում» («La mia vita sempre al centro») գիրքը հասանելի է գրախանութներում և առցանց հարթակներում»,- գրված է հրապարակման մեջ։

Տեսանյութեր

Լրահոս